ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ԵՊՀ պրոռեկտոր Էդուարդ Չուբարյանը հրաժարվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնից: Իր այդ քայլը նա բացատրում է անձնական խնդիրներով. «Երեք-չորս օրով բացակայելու եմ քաղաքից»: Թե ինչո՞ւ է համալսարանի աշխատանքային այս եռուն շրջանում նա բացակայելու, եւ արժե՞ր 3-4 օրվա համար հրաժարական տալ, պրն Չուբարյանը միայն իր անձնական խնդիրն է համարում: Չուբարյանը հրաժարականի դիմումը նախարարություն է ներկայացրել ապրիլի 7-ի երեկոյան, եւ վստահեցնում է, որ ռեկտորի ժամանակավոր լիազորությունները կփոխանցվեն մյուս պրոռեկտորին, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Արամ Սիմոնյանին. «Դե, նախարարությունից ինձ ասացին, որ նա կլինի»: Երեկվա դրությամբ, սակայն, ԿԳ նախարարությունը ռեկտորի այլ պաշտոնակատարի լիազորությունները հաստատող հրաման ԵՊՀ չի ուղարկել: