Այսօր Երեւան կժամանի ամերիկյան պատվիրակությունը՝ կոնգրեսական Ջիմ Քոլբի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը եւ այլ պաշտոնյաներ: Այցի նպատակը Հայաստանի ղեկավարության հետ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մանրամասները քննարկելն ու գալիք ամռան սկզբին Երեւանում կորպորացիայի գրասենյակի բացումը նախապատրաստելն է: Ամերիկյան պատվիրակությունը Երեւան է ժամանելու Վրաստանից, այնուհետեւ ուղեւորվելու է Ադրբեջան: