Երեւանում այսուհետ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատակարարող «Երեւան ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագները վերանայելու առաջարկով: Ընկերությունն առաջարկել է ջրամատակարարման սակագները բարձրացնել 38,2 տոկոսով՝ 1 խմ ջրի դիմաց գանձվող 125 դրամը դարձնել 178,2 դրամ: Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության եւ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` 2006թ. մայիսի 1-ից Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները մատուցելու է «Երեւան ջուր» ընկերությունը: Հենց նույն պայմանագրով էլ նախատեսված էր, որ այս տարի ջուրը պետք է թանկանա: