Ապրիլի 7-ին Նորմանդիայի Էվրո քաղաքում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը. քաղաքի կենտրոնական զբոսայգում բացվել է Հայաստանի պուրակ, որտեղ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ժան-Լուի Դեբրեն եւ Փարիզում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը տնկել են հատուկ այդ նպատակով Հայաստանից տարված ծիրանենի։