Երեկ ֆրանսիական «Էր Ֆրանս» ավիաընկերությունը ՀՀ-ում իրականացրեց իր առաջին չվերթը, որով Հայաստան է ժամանել նաեւ Շառլ Ազնավուրը: Նրան ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաեւ «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքին: Ռ. Քոչարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ֆրանսիական կողմի հետ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներ ընդգրկող բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր: