«Հըլա դեռ գլխի չենք»

10/04/2006

Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցությունն անդամներով հավաքագրելու բուռն գործընթաց է տեղի ունենում Վանաձորում: Երբ վանաձորցիներից մեկը հետաքրքրվել է, թե «Հիմա դուք ընդդիմությո՞ւն եք, թե՞ իշխանություն», անդամներից մեկն անկեղծորեն պատասխանել է՝ «Հըլա դեռ գլխի չենք»: Իսկ «Դաշինքի» նախագահ Ս. Բաբայանի քաղաքական գործունեությանը ծանոթ մարդիկ էլ սրամտում են՝ «Փաստորեն, եթե մինչեւ հիմա իշխանություններն էին Ղարաբաղից, հիմա արդեն կարող ա ընդդիմությունն էլ Ղարաբաղից լինի»: