Ապրիլի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում` Բերքաբեր գյուղի մոտ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում կայացել է շփման գծի ռադիոմոնիտորինգ: Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից լսվել են կրակոցներ, ինչն էլ արձանագրել են մոնիտորինգի մասնակիցները: Հայկական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է ապագայում ռադիոմոնիտորինգը փոխարինել շփման գծի վիզուալ դիտարկմամբ` սահմանամերձ զորամասերի հրամանատարների, մարզպետների, համայնքների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, սակայն ադրբեջանական կողմն առաջարկը մերժել է: