Մեկնում են ու չեն վերադառնում

10/04/2006

Այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոց» օդանավակայանից արտերկիր է մեկնել 101,3 հազար մարդ, իսկ «Շիրակից»` 2 հազար: Այս մասին մեզ տեղեկացրին Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս թվերը նվազել են համապատասխանաբար` 800-ով եւ 2400-ով: Հայաստան ժամանած ուղեւորների թիվը նույնպես նվազել է: 2006թ. առաջին 3 ամիսներին «Զվարթնոց» է ժամանել 80.800 մարդ, «Շիրակ»`1100: Այսինքն, միայն 3 ամսում 21.400 մարդ մեկնել է Հայաստանից եւ չի վերադարձել: Սակայն օդային բեռնափոխադրման պատկերը նույնը չէ: Այս տարի «Զվարթնոցից» արտերկիր է առաքվել 781 տոննա բեռ, «Շիրակից»` 700 կգ: Փոխարենը` ներմուծվել է համապատասխանաբար` 1026 եւ 2,6 տոննա: 3 ամսում օդային տրանսպորտով բեռների զուտ ներմուծումը կազմել է մոտ 247 տոննա: 2005թ. առաջին եռամսյակի համեմատ` այս տարի «Շիրակի» թռիչքների եւ վայրէջքների թիվը գրեթե չի փոխվել, սակայն «Զվարթնոցում» այն 1529-ից նվազել է 1423-ի: