Վանաձորի իշխանություններն առաջիկայում կհայտնվեն հերթական բարդ իրավիճակի առջեւ: Ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունները սկսել են տարածքային հավակնություններ ցուցաբերել քաղաքային մարզադաշտի նկատմամբ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահը, որն օրերս մամուլի ասուլիս էր հրավիրել, դատական գործընթաց է սկսել քաղաքապետի դեմ՝ բողոքարկելով մարզադաշտը քաղաքապետի կողմից սեփականաշնորհելու հանգամանքը: Ի դեպ, Վանաձորում սա սպորտի բնագավառում միակ «բախումնային» իրավիճակը չէ: Վերջերս տեղական իշխանությունները թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի նոր տնօրեն «ընտրեցին» իրենց նախընտրելի թեկնածուին, ինչը դժգոհությունների առիթ հանդիսացավ ոչ միայն այլ հավակնորդների, այլեւ՝ մրցույթին ներկա գտնվող դիտորդների համար: