Հրդեհ տնակում

10/04/2006

Ապրիլի 5-ի ժամը 21:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրիի Պուշկինի փողոցի 106/029 տնակում, ինչի հետեւանքով մահացել է տնակի միակ բնակիչ, 1951թ. ծնված Սամվել Հակոբի Նանիջանյանը: Հրդեhը նկատել են հարեւանները, ովքեր էլ ահազանգել են Հրշեջ ծառայություն: Դիակի վրա բռնության կամ այրվածքի հետքեր չեն հայտնաբերվել. մահը վրա է հասել հրդեհի հետեւանքով առաջացած թունավոր գազերից: Պատահարի պատճառը կպարզի հետաքննությունը: Ըստ նախնական վարկածի, Ս. Նանիջանյանը եղել է ոչ սթափ վիճակում, եւ հրդեհը բռնկվել է անզգուշության հետեւանքով: