Դժգոհ չէ

07/04/2006

Երեւանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը հերքում է այն լուրերը, թե համալսարանի նորընտիր ռեկտոր Գ. Քյալյանի ճնշմամբ հրաժարվել է համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից. «Այդպիսի ճնշում չկա, ես հեշտությամբ ճնշումների ենթարկվող չեմ, դա իմ նախնական կարծիքն էր, եւ ես դեռ չեմ հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից»: Ավելին՝ Վ.Հակոբյանի դժգոհությունը ոչ թե նորընտիր ռեկտորից է, այլ ԿԳ նախարարությունից: «Նախարարությունը հետեւողական չի այդ խորհրդի գործունեության հարցերում, խորհրդին գործունեության հնարավորություններ չեն տրվում՝ տարածք, ֆինանսական միջոցներ եւ առհասարակ այն ամենը, ինչ պետք է օրենքով նախատեսված լինի, եւ ընդ որում դա միայն մեր համալսարանի խորհրդին չի վերաբերում»,- համոզված է Վ.Հակոբյանը: