«Այո, մեր լիբերալ դաշտը պետք է կոնսոլիդացվի, ազատական արժեքները պետք է քաղաքական առաջնահերթություն դառնան Հայաստանի քաղաքական ապագայի համար»,- նախօրեին հրավիրած ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը` ավելացնելով. «Ես այդ հարցի շուրջ մտահոգված եմ, ես կիսում եմ ձեր հարցադրումը եւ այդ ուղղությամբ մենք մտածում ենք: Մենք պետք է ունենանք իրոք կայացած ազատական դաշտ կոնսոլիդացված գաղափարների շուրջ եւ արժեքային համակարգի շուրջ, որը հնարավորություն կտա Հայաստանին ավելի արդյունավետ կերպով ինտեգրվելու միջազգային կառույցներ` այդ թվում Եվրոպական միություն, Եվրոպական խորհուրդ, ՆԱՏՕ-ի եւ մյուս միջազգային քաղաքական ու ռազմական կառույցներ, որովհետեւ ազատական արժեքների տարածման հարցերն այսօր իրոք քաղաքական գերակայություն է, եւ ես այդ մասին իրոք մտածում եմ»: