Գնաց Մոսկվա

07/04/2006

Երեկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստան: «Անցած մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, զարգացման դրական միտումներ են ցուցաբերել»,- ասել է ՌԴ Արտգործնախարարության խոսնակ Միխայիլ Կամինինը: Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Բացի էներգետիկայի ոլորտում համագործակցությունից, կողմերը կքննարկեն նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: «Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի երկխոսությունն ընդլայնել, առաջին հերթին, երկու երկրների նախագահների միջեւ»,- ասել է խոսնակը: