Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի է ունեցել կոալիցիայի հերթական նիստը: Այս անգամ քննարկման թեման եղել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հիշեցնենք, որ ԱԺ եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ ուժերը եկել են փոխհամաձայնեցման եւ առաջարկել են ԸՕ-ում կատարել ավելի քան 100 փոփոխություն: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց կոալիցիայի անդամ պատգամավորներից մեկը, կոալիցիայի նիստին ներկա է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ով Քոչարյանի հրահանգով բավական մանրամասնորեն ուսումնասիրել է պատգամավորների առաջարկած փոփոխությունները: Արդյունքում, ընտրակեղծիքները հնարավորինս բացառող այդ փոփոխությունների վերաբերյալ որոշակի անհամաձայնություն է եղել Քոչարյանի եւ Ազարյանի կողմից: Թեեւ նրանք այդ անհամաձայնությունը ձեւակերպել են, որ գաղափարը լավն է, սակայն այդ նորամուծությունները կարող են տեխնիկապես դանդաղեցնել ընտրական պրոցեսը, ինչի արդյունքում, հնարավոր է, հերթեր գոյանան: