Մեր հավաստի տեղեկություններով, երեկ ժամը 19.20-ի սահմաններում 2 անհայտ անձ մտել են Կոմիտաս 30 հասցեում գտնվող խառն ապրանքների խանութ: Նրանցից մեկը ռուսերեն լեզվով (վրացական շեշտադրությամբ) անձրեւանոց է խնդրել վաճառողուհուց: Երբ վերջինս շուռ է եկել` տղամարդիկ դանակներ են պահել նրա վրա` պահանջելով իրենց տրամադրել խանութում եղած գումարները: Այդ պահին մոտակայքում ավտոմեքենայով անցնելիս է եղել խանութի տերը, եւ նկատելով իրարանցումը` մտել է խանութ: Վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում հանցագործները դանակի կոթով հարվածել են խանութի տիրոջը եւ դիմել փախուստի: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, եւ խանութը նյութական վնասներ չի կրել: