«Միջուկային դոսյեն» չեն հանձնի

07/04/2006

Իրանի «միջուկային դոսյեն» պետք է մնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրինության տակ, եւ դրան առնչվող ողջ աշխատանքն անհրաժեշտ է իրականացնել այդ կազմակերպության շրջանակներում: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի հիմք չկա իրանական «միջուկային դոսյեն» միջազգային այլ մարմնի հանձնելու համար»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: Իրանցի դիվանագետի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի զորու չէ լուծել Իրանի միջուկային խնդիրը, եւ «միջուկային դոսյեի» վերաբերյալ ԱԽ-ի իրազեկումը նվազեցնում է միջազգային այդ մարմնի կարգավիճակը եւ թուլացնում ԱԷՄԳ-ը: Մարտի 29-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանին կոչ էր արել ժամանակավորապես դադարեցնել ուրանի հարստացումը: