Պատվաստումներ գրիպի դեմ

07/04/2006

Շիրակի մարզում շարունակվում են գրիպի դեմ պատվաստումները: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Թայիլյանի հավաստմամբ, երկու օրից մարզ կներկրվի պատվաստանյութի մեծ խմբաքանակ: Դրանով կպատվաստվեն մարզի սահմանամերձ շրջանների 2-14 տարեկան շուրջ 3500 երեխաներ: Նշենք, որ վերջին անգամ մարզ ներկրված պատվաստանյութի խմբաքանակը ներարկվել էր մարզի համաճարակաբաններին, վարակաբաններին ու համապատասխան բուժհաստատությունների բուժքույրերին: Մարզում գրիպի դեմ պատվաստվողների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 5 հազարը: