Թեկուզ` վրանի տակ

05/04/2006

«Ինձ ու իմ ընտանիքին ոչ մեկը չի կարող հեռացնել իմ երկրից կամ էլ վախեցնել այս կամ այն էժան, մանր հարվածներով: Կարող են գրասենյակ փակել, ունեցվածքս տանել, տունս խլել. միեւնույն է` դրանք մնալու են հայրենիքում. թող տանեն: ինձ իմ հայրենիքում մնալու համար մի փոքր վրան է պետք»,- երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ նկատեց, որ «վերջին շրջանում որոշ իրադարձություններ ցույց տվեցին, որ նույնիսկ վրաններից որոշ վախ կա»: Ի դեպ, Ր. Հովհաննիսյանի գնահատմամբ, ինքն այսօր չի զբաղվում քաղաքականությամբ: «Մեկ-մեկ ես վստահ չեմ, քաղաքականությա՞մբ եմ հիմա զբաղվում, թե՞ ինչով: Բայց կշարունակեմ` ինչպես որ կամ, եւ մինչեւ վերջին օրը կմնամ Հայաստանում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: