Ո՛չ այո, ո՛չ ոչ

05/04/2006

Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք` իր կուսակցական ընկերներն արդյոք հայտարարագրո՞ւմ են իրենց ողջ ունեցվածքն ու եկամուտները: «Ես 100 տոկոսով վստահեցնում եմ, որ առնվազն օրենքի պահանջը` հայտարարագրելու մասին, բոլորը կատարում են: Ինչ վերաբերում է նրան` արդյոք ամբո՞ղջն են հայտարարագրում, թե՞ ոչ, ապա այդ հարցում որեւէ մեկը չի կարող որեւէ մեկի համար երաշխավորել: Եվ չեմ կարող ասել` ո՛չ այո, ո՛չ ոչ: Դա այն հարցն է, որի վրա ուշադրություն է հրավիրել հենց ԳՐԵԿՈ-ն: Մենք պետք է վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնենք: Սա հետագայի խնդիր է, բայց այսօր վերահսկողության մեխանիզմ չկա: Վերոնշյալ օրենքով Հարկային պետական ծառայությունը չունի այդ տվյալների արժանահավատությունը ստուգելու լիազորություն եւ մեխանիզմ: Օրենքում միակ մեխանիզմը հայտարարագրերի հրապարակայնության իրավունքն է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է պահանջել ցանկացած պաշտոնյայի հայտարարագիրը եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրել հասարակությանը»: