Եղեռնը` Կանադայում

05/04/2006

Մարտի 31-ին Օտտավա համալսարանում Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ ցուցադրվել է «Ցեղասպանությունն իմ մեջ» 50 րոպեանոց վավերագրական կինոնկարը: Ֆիլմի հեղինակն է մոնրեալցի երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը: Ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի մի շարք երկրներում, պատմում է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը վերապրածների երեք սերունդների վրա: