Պատգամավորին դատի է տվել

02/04/2006

«Քենիան թայմզի» փոխանցմամբ` Արթուր Մարգարյանը, որին Քենիայի խորհրդարանի անդամ Ռեյլա Օդինգան մեղադրել է վարձկան լինելու եւ իշխանության համար անցանկալի մարդկանց դեմ գործողություններին մասնակցելու մեջ, դատի է տվել պատգամավորին: Արթուր Մարգարյանը, որը պնդում է, թե ինքը հայաստանցի բիզնեսմեն է, պահանջել է փոխհատուցում՝ իր հեղինակությանը հասցրած վնասի համար: Նա ասել է, որ Օդինգան, ով անհիմն մեղադրանքներ է ներկայացրել իրեն եւ պահանջել վտարել երկրից, արել է դա, որպեսզի չվերադարձնի այն գումարը, որը պարտք է վերցրել իրենից Դուբայում: Մարգարյանը դատարանից պահանջել է նաեւ քենիացի պատգամավորին պարտադրել ներողություն խնդրել իրենից տեղական եւ միջազգային մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության միջոցով: