Փնթփնթան ազգ ենք

02/04/2006

Վազգեն Մանուկյանը դեմ է, երբ երկրի վիճակի վատանալը համարում են ընդդիմության կողմից որեւէ քայլ անելու համար լավ պատրվակ: Խոսքն առաջիկայում սպասվող գազի սակագնի թանկացման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին է: «Համապատասխան ակցիաներ, որպես կանոն, ոչ թե քաղաքական կուսակցություններն են անում, այլ ժողովուրդն ինքն է ոտքի կանգնում` իր իրավունքները պաշտպանելու համար: Իսկ ընդդիմությունն այդ ըմբոստությունը կարող է ընդամենն ուղղորդել»,- ասաց ԱԺՄ առաջնորդը: Թեեւ նա համոզված է, որ հայերն ընդամենը «կփնթփնթան իշխանությունների դեմ, սակայն, միեւնույն ժամանակ, ամեն մեկն աշխատում է իր գործերն ինքնուրույն դասավորել, մի կերպ յոլա գնալ»: