«Գինը, որ տալու են ՊՇԷԿ-ի համար, մի քանի անգամ լավ գին է: Չաշխատող անավարտ շինարարություն է, եւ նրա վրա գիտենք ինչքան ենք ծախսելու, տարբեր թվեր են,- երեկ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: -Պետք է պայմանագիրը լավ ուսումնասիրվի, որեւէ բան չկա բացարձակ լավ եւ բացարձակ վատ: Նայած՝ ինչ խնդիրներ է լուծվում եւ ինչպես է լուծվում»: Հիշեցնենք, որ երեկ մամուլում հրապարակում եղավ, թե Հայաստանը եւ Ռուսաստանը կնքել են մի գործարք, որի արդյունքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղն անցնելու են Ռուսաստանին: ՋԷԿ-ը գնահատվել է 250 մլն դոլար, որը ՌԴ-ն վճարելու է էժան գազով:
Կարդացեք Մեզ մոտ ամեն ինչ OK է