Մասնակի խավարած արեւը

02/04/2006

Երեկ ժամը 15.02-ից մինչեւ 17.30-ը Հայաստանում կարելի էր դիտել արեւի մասնակի խավարում։ Առավելագույն փուլը, երբ լուսինը ծածկել էր Արեգակի սկավառակի 91,2 տոկոսը, տեղի ունեցավ ժամը 16.18-ին։

Արեգակի լրիվ խավարում, երբ Լուսինն առավելագույնս փակեց արեգակի սկավառակը, դիտեց Հարավային Ռուսաստանի, Հյուսիսային Վրաստանի ու Ադրբեջանի բնակչությունը։ Տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերի (գազամուղ, երկաթգիծ եւ այլն) նման` Արեգակնային լրիվ խավարումն էլ շրջանցեց Հայաստանը։