«Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը կարող է արժանանալ որոշ ուժերի դիմադրությանը, իսկ դիմադրողը հաստատ կոալիցիան չի»,- կարծում է ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը։ Սակայն հարկային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գնահատմամբ, ԱԺ-ում քաղաքական ուժերի ձայները համապատասխանում են տնտեսության մեջ նրանց ունեցած կշռին եւ լծակներին։ Իսկ նույն իշխանական կոալիցիան ԱԺ-ում ունի 70 պատգամավոր։
Դե հիմա պատկերացրեք, որ այս 70 հոգին իրենց կաշվից դուրս են գալիս, «մարշրուտկաների» գծատերերին, կողմնակի ճանապարհով խաղատների, հյուրանոցների եւ այլ օբյեկտների սեփականատեր դարձած անձանց գտնելու եւ պատժելու համար, իսկ նրանց չեն թողնում… Տեսնես ովքե՞ր են այդ «կոռումպասերները»…
Կարդացեք Մենք անմեղ ենք, օրենքներն են մեղավոր