8 մլն դոլար` էներգետիկային

02/04/2006

Երեկ ուշ երեկոյան Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը քննարկել եւ հաստատել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ծրագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, որից 5 մլն-ը տրամադրվել է Միջազգային զարգացման ընկերակցության, իսկ 3 մլն-ը` Գլոբալ բնապահպանական հիմնադրամի կողմից: Վարկային այս ծրագրի հիմնական նպատակները մասնավոր սեփականություն հանդիսացող եւ մասնավորի կողմից շահագործվող էլեկտրաէներգիայի պաշարների վերականգնումն ու վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարների հաղթահարումն են: