Լռելու է

02/04/2006

«ՀՀ էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որի դեմ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից լուրջ դեմքով ելույթներ էր ունենում, առաջիկայում դարձյալ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Սակայն այս անգամ Ա. Բաղդասարյանն այլեւս ձայն չի հանի: Ասում են, նա այլեւս փոխել է իր դիրքորոշումը եւ գտնում է, որ Հայաստանի էներգետիկան կարող է հանձնվել մասնավոր սուբյեկտի: Նման եզրահանգման, ըստ լուրերի, նա եկել է այն բանից հետո, երբ նրան հրավիրել են նախագահական` «զրուցելու»: