Սա էլ է համակարգելու

02/04/2006

ՀՀ Ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իշխանությունները վերանայել են իրենց դիրքորոշումը՝ Պետավտոտեսչության տեխզննման վարչությունը ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության ենթակայությանը փոխանցելու մասին որոշումը: Այժմ, ըստ նույն աղբյուրի, իշխանությունները որոշել են այդ վարչության համար հատուկ բաժին ստեղծել տարածքային կառավարման համակարգում: Այսինքն՝ ավտոմեքենաների տեխզննման «համակարգողն» այսուհետ լինելու է Հովիկ Աբրահամյանը, որն այս ամիսներին համառ բանակցություններ էր վարում համապատասխան պաշտոնյաների հետ: