ԱՄՆ-ը խանգարում է ՌԴ-ին

02/04/2006

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին խանգարում է անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Նախագահն ընդգծել է, որ այստեղ հարցը ոչ թե անդամակցելու փաստն է, այլ այն պայմանները, որով Ռուսաստանին կընդունեն ԱՀԿ-ի կազմում: Այս պահին ԱՄՆ-ը արտասահմանյան ապահովագրական ընկերությունների եւ բանկերի մասնաճյուղեր բացելու իրավունքներ է պահանջում, իսկ ռուս դիվանագետները դա անընդունելի են համարում: