Ռուսներն առանց «Արարատի» չեն մնա

02/04/2006

«Մեդիամաքս»-ի հաղորդմամբ, «Արարատ» կոնյակի բացառիկ արտադրող Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) երեկ հայտարարել է, որ չի կիսում ռուսաստանյան շուկայում «Արարատ» արտադրանքի վաճառքի շուտափույթ դադարի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների մտահոգությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ նոր ակցիզային դրոշմանիշների սպառումն իրոք ժամանակավորապես դադարեցրել է «Արարատ» կոնյակի մատակարարումը ռուսաստանյան շուկա, սակայն դրանց ներմուծման մասին հայտնի է եղել մի քանի ամիս առաջ, եւ ԵԿԳ-ն կարողացել է նախապատրաստվել տվյալ իրավիճակին: «PR Rouss» ընկերության օգնությամբ ԵԿԳ-ն Ռուսաստանում ապահովել է իր արտադրանքի պաշարներն առաջիկա ամիսների համար: ԵԿԳ-ն նաեւ հույս է հայտնել, որ նոր ակցիզային դրոշմանիշերի հետ կապված խնդիրը մոտ ապագայում լուծում կստանա: