Դեռ գազը չի թանկացել, սակայն հայաստանյան շուկայում որոշ ապրանքատեսակների գներն արդեն աճել են: Հատկանշական է վերջին օրերին շաքարավազի թանկացումը. 1կգ-ն 250 դրամից դարձել է 300 դրամ: Հայաստան ներմուծվող շաքարավազի գերակշիռ մասը բաժին է ընկնում գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդ» հայ-հնդկական համատեղ ընկերությանը, որն, ի դեպ, անցյալ տարի հանրապետության 5-րդ խոշոր հարկատուն էր: Շաքարավազի թանկացման առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ս. Ալեքսանյանից: Վերջինս, սակայն, Հայաստանում չէր եւ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում խոստացավ վերադառնալուն պես պարզաբանում տալ: