Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին: ANS հեռուստաընկերության փոխանցմամբ` Մամեդովը նշել է, որ ի տարբերություն նախագահների վերջին՝ Ռամբույեում կայացած հանդիպման, որի նախաձեռնողը Ֆրանսիան էր, Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կարող է կայանալ միջազգային որեւէ միջոցառման շրջանակներում: