Կանայք ցավում են

02/04/2006

Ընդդեմ ԱԱԾ, երեկ հայտարարությամբ հանդես է եկել «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կազմակերպության կանանց միությունը: «Ցավ ու վրդովմունք ապրեցինք, երբ իմացանք, որ «եղբայր» կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին կանչել են «զրույցի» եւ սպառնացել արտաքսել հայրենիքից: Իշխանությունների նման վերաբերմունքը Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ երախտամոռություն է: Իշխանություններից պահանջում ենք ոչ միայն անհապաղ դադարեցնել Սեֆիլյանի նկատմամբ անհիմն ճնշումները, այլ Հայրենիքի առջեւ ունեցած հատուկ ծառայությունների համար նրան շնորհել Հայաստանի քաղաքացիություն»,- ասված է տարածված հայտարարության մեջ: