Առուփախը սկսվել է

02/04/2006

Այն բանից հետո, երբ Արտաշես Թումանյանը հրաժարվեց նաեւ «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խմբից, այդպես էլ չկայացած կուսակցության Գյումրիի գրասենյակում իսկական խուճապ է սկսվել: «Նոր երկրի» Գյումրիի գրասենյակի պատասխանատուներն արդեն հասցրել են իրար մեջ բաժանել կուսակցության գույքը: Եվ հիմա հերթը հասել է քաղաքի կենտրոնում գտնվող կուսակցության գրասենյակին: Սակայն նրանց առայժմ չի հաջողվում այդ հարցում իրար մեջ փոխհամաձայնության գալ: