Վիրուսների թիվն աճում է

02/04/2006

«Postini» ընկերության գնահատականներով, այսօր էլեկտրոնային փոստով ուղարկվող նամակների 82,1%-ը սպամ (անցանկալի հաղորդագրություններ) են: Վերջին 3 տարում դրանց թիվն աճել է 65%-ով: 112 էլեկտրոնային նամակներից մեկը համակարգչային վիրուս է պարունակում: Ուղարկելով էլեկտրոնային նամակներ՝ խակերները նպատակ ունեն ձեռք բերել էլեկտրոնային փոստերում պարունակվող գաղտնի ինֆորմացիան: Ամերիկյան «AOL» եւ «Yahoo» ինտերնետային ընկերություններն այժմ հատուկ տեխնոլոգիաներ են մշակում, որպեսզի էլեկտրոնային հասցեներով նամակներ ուղարկող ընկերություններին ստիպեն դրանց համար վճարել: