ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, թե ինքը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի, խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանն ու ապարանցի Լյովա Խաչատրյանն, ովքեր ամենաշահագրգիռն էին կուսակցաշինության հարցում, անմիջապես անդամագրվել են «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը: Ոչինչ չասող անվանումը կրող այս կուսակցությունը, ինչպես նշեց Լ. Խաչատրյանը, առաջիկայում համագումար կանցկացնի, որտեղ կընտրվի կուսակցության նոր քաղխորհուրդ: Այն նախագահ չի ունենալու եւ ղեկավարվելու է քաղխորհրդի կողմից: Հարցին` վախենում եք կուսակցության նախագահն Արտաշես Թումանյանի ճակատագրի՞ն արժանանա` Լ. Խաչատրյանը պատասխանել է. «Ջուրը մտնողը ջրից չի վախենում»: