ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, դժգոհելով «Խորհրդարանական ժամ» հաղորդումից, ասել է, թե այն վերածվել է «1 մարդու մոնոլոգի»: Խոսքը, բնականաբար, Արթուր Բաղդասարյանի մասին է, որն այն օգտագործում է ՕԵԿ քարոզչության համար: Վերջերս պատգամավորները դժգոհում էին, որ ՕԵԿ պատգամավորների ելույթները մոնտաժվում են, եւ դատարկ դահլիճների փոխարեն արխիվային կադրեր են օգտագործվում, եւ ստացվում է այնպես, որ իրենց ելույթները գլխիկոր բոլորը լսում են: Մոնտաժման արդյունքում հաճախ կադրերում հայտնվում են անգամ այն պատգամավորները, ովքեր այդ օրերին գործուղման մեջ էին: Սահակյանը հիշեցրել է, որ ինքն այդ մասին էլի է բարձրաձայնել. «Դեռեւս 2 տարի առաջ ես էի, որ ասացի, որ ԱԺ-ն վերածվել է նախընտրական շտաբի»: