Մարտի 24-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը ՀՀ ոստիկանությանը տրամադրել է շուրջ 40 հազար դոլար արժողությամբ մարզական գույք (մարզագորգեր, մարզական տանձեր, մարզա-պաշտպանական արտահագուստ, ուսումնական ռետինե դանակներ, ատրճանակներ, ձեռնաշղթաներ եւ այլն)` Ոստիկանության ակադեմիայում եւ Ոստիկանության ուսումնական կենտրոնում հայ ոստիկանների ուսուցումը կազմակերպելու համար: Գույքի հանձնման արարողությունը բացել է ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին: Նա նշել է. «Ոստիկանությունը ժողովրդավարական այն հաստատությունն է, որի հետ հատկապես հաճախակի է շփվում բնակչությունը: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է, որ լավ մարզավիճակում գտնվող արհեստավարժ ոստիկանները բնակչությանն ու երկիր այցելողներին ցույց տան, որ այստեղ քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը մեծ կարեւորություն ունեն»: