Մեր թերթի` «Անտեր մնացած կենդանի դիակները» վերնագրով հոդվածում անդրադարձել էինք Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքով ճառագայթահարված մարդկանց, ովքեր դժգոհում էին, թե Վանո Սիրադեղյանից հետո ՀՀ իշխանություններն իրենց աջակցություն չեն ցուցաբերում: «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գեւորգ Վարդանյանը վստահեցնում էր, որ, եթե այսպես շարունակվի` իրենք կառավարությանը դատի են տալու: ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը` այս խնդրին արձագանքելով` խոստացավ Չեռնոբիլից տուժածներին մեծ քանակությամբ անվճար դեղամիջոց տրամադրել: Որքան էլ զարմանալի է, կառավարությունը նույնպես որոշել է ձեռք մեկնել ճառագայթահարվածներին: Երեկ տեղեկացանք, որ կառավարությունը մարտի 23-ի որոշմամբ` 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 151.000 դրամ է հատկացրել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Նախարարին հանձնարարվել է հատկացված գումարը տրամադրել «Չեռնոբիլ» ասոցիացիա հ/կ-ին` վերջինիս հետ կնքելով նվիրաբերության պայմանագիր: