Երեկ ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզի Արտակարգ իրավիճակների վարչությունը ոստիկանությունից ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի բնակիչ, 1968 թ. ծնված Սայաթ Ռազմիկի Հակոբյանը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում մարտական վիճակի բերված «F1» տիպի նռնակ է նետել իր կնոջ տատիկին` Հայկուշ Պետրոսյանին պատկանող, Գյումրիի Մանուշյան թաղամասում գտնվող 229/089 տնակի վրա: Բարեբախտաբար, նռնակը չի պայթել: Նռնակի վնասազերծման աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր է ժամանել ռուսական ռազմակայանի սակրավորների հատուկ խումբը, որին հաջողվել է նռնակը վնասազերծել միայն ժամը 22.00-ի սահմաններում: Մինչ այդ նռնակից 200 մ շառավղով պայթյունավտանգ տարածքը շրջափակվել է համապատասխան մարմինների աշխատակիցների կողմից, իսկ շրջակա տների բնակիչները հեռացվել են: Ս. Հակոբյանը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ: