«Figaro»-ի հավաստմամբ, երեկ Եվրամիությունը հաստատել է ավիաընկերությունների «սեւ ցուցակը»: Նրանցից 95-ը գնահատվել են վտանգավոր, որոնց մեծամասնության թռիչքները Եվրոպայի օդային տարածքով մարտի 25-ից արգելված են: ԵՄ-ին նման քայլի են մղել անցյալ տարվա հաճախակի ավիավթարները: «Սեւ ցուցակում» ճնշող մեծամասնություն են կազմում աֆրիկյան ավիաընկերությունները: Սակայն այդ շարքում առկա են նաեւ Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բանգլադեշի եւ Թաիլանդի կազմակերպությունների անվանումներ: