Ջոնսոն եւ Ջոնսոն

23/03/2006

Դրանից 10 տարի առաջ Ռոբերտը ծանոթացել էր անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Լիստերի հետ, որն առաջինն էր գլխի ընկել հաշվել վիրահատարանում մանրէների քանակը՝ նրանց անվանելով «անտեսանելի մարդասպաններ»: Այն ժամանակ շատ վիրաբույժներ արհամարհանքով վերաբերվեցին Լիստերի տեսությանը. ինչպե՞ս իրենք կարող էին վարակել հիվանդին` առանց հատուկ ձեռնոցների կամ առանց գործիքներն ախտահանելու: Հիմա զարմանալի է թվում, բայց այն ժամանակ բժիշկները վիրահատություն էին անցկացնում իրենց սովորական հագուստով՝ երբեմն վրայից հագնելով ոչ այնքան մաքուր խալաթներ, իսկ վերքը վիրակապում էին տեքստիլ ֆաբրիկաների թափոններից պատրաստված վիրակապերով: Նրանց չէր մտահոգում նույնիսկ այն, որ վիրահատությունից հետո մահանում էր հիվանդների մոտ 90%-ը:

Ռոբերտը հասկացավ, որ Լիստերը ճիշտ է, եւ որ շուտով բժշկական ապրանքների շուկայում ստերիլ վիրահատական նյութերի մեծ պահանջարկ կսկսվի: Նա եղբայրների հետ ստեղծում է առաջին ձեռնարկությունը, որ զբաղվում էր ստերիլ վիրակապերի արտադրությամբ: 1920-ականներին Ջոնսոն եղբայրներն արդեն լայն պրոֆիլի բժշկական նյութեր էին ներկայացնում շուկայում: Առաջին անգամ հենց նրանք են սկսում արտադրել այսպես կոչված Band Aid-ը՝ այսօր լայն տարածում գտած մանրէասպան վիրակապը: Սկզբում դրանք 3 դյույմ լայնություն եւ 18 դյույմ երկարություն ունեին, օգտագործողն ինքն էր դրանից կտրում իրեն հարկավոր չափը: Դրանք այնքան էլ հարմար չէին, եւ սկզբում դրանց պահանջարկը մեծ չէր: Բայց 1924թ. Johnson&Johnson ֆիրման սկսում է արտադրել ավելի հարմար չափերի Band Aid-ներ՝ 3 դյույմ երկարությամբ եւ 3/4 դյույմ լայնությամբ: Եվ ընդամենը մեկ տարի անց դրանց պահանջարկն ավելացավ 50%-ով:

Այսօր ընկերությունն ունի ավելի քան 200 մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: Այն զբաղվում է բժշկական սարքավորումների, առանց դեղատոմսի թողարկվող դեղերի, մաշկի եւ մազերի խնամքի համար նախատեսված միջոցների, սննդային բուժիչ հավելանյութերի եւն արտադրությամբ:

Ըստ Ինտերնետի նյութերի