Մեկին պատժել են

21/03/2006

Գլխավոր դատախազությունը հանրաքվեի ընթացքում կատարված օրինախախտումների վերաբերյալ հարուցել է 4 քրեական գործ, մեկի դեպքում արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ` մեղավորի 6 ամիս ազատազրկմամբ: Այս մասին Արթուր Բաղդասարյանին տեղեկացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի ամբիոնից խոստացել է Գլխավոր դատախազությունից նոր մանրամասներ ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել պատգամավորներին: