Պատվեր են ուզում

21/03/2006

Մինչ Ալեքսան Հարությունյանը պայքարում է ԱԺ հայտարարությունները, կառավարության հետ հարցուպատասխանը «Հ1»-ով հեռարձակելու պարտադրանքի դեմ, Վահան Հովհաննիսյանն այլ առաջարկ է անում. «Ես գտնում եմ, որ ամենաճիշտը կլիներ ցույց տալ ամբողջը, բայց ոչ պարտադիր Հ1-ով»: Հարցին, թե դաշնակցական «Երկիր մեդիա» հ/ը-ն պատրա՞ստ է ցուցադրել նիստերը, նա պատասխանեց. «Դա արդեն ԱԺ-ն թող որոշի, թե ում է նա պատվիրում: Կանալին քաղաքական երանգ տալը, կարծում եմ, ճիշտ չէ»: