ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին վաղաժամ հետ կանչելը միանշանակ ենթադրում է ԱՄՆ վարած քաղաքականության փոփոխություն: Այս մասին երեկ հայտարարել է Արամ Կարապետյանը` նկատելով, թե հիմա բավականաչափ մեծ նշանակություն կարող է ունենալ «Հայաստանը «վերցնելու» ԱՄՆ փորձը»: «Ցավոք, ՌԴ-ն էլ իր քայլերը կնախապատրաստի: Իրանցիք պատրաստ են որոշակի քայլեր անելու»,- ասել է նա` հավելելով, թե ներքաղաքական շարժում սկսելու համար անհրաժեշտ արտաքին ազդակները կամաց-կամաց ի հայտ են գալիս: