Կնոջ հայրենիքի ջուրը

21/03/2006

ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը օրերս կնշանակվի Բելառուսում ՀՀ դեսպան: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխվելով՝ նա նշանակվեց Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ, որը մի քանի ամիս անց լուծարվեց: Վերջապես գտնվեց նրա «սրտին» հարմար աշխատանք: Օ. Եսայանի համար Բելառուսը բոլորովին էլ օտար պետություն չէ, քանզի նրա կինը բելառուսուհի է: