Վերեւից ներքեւ կամ հակառակը

21/03/2006

Երեկ երկարատեւ դադարից հետո նորից հավաքվել էր «17+1» ընդդիմադիր դաշինքը: «ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համար գերխնդիրն այս փուլում «Հայաստան» կոմիտե կամ «Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն կոչվող համակարգող մարմնի ձեւավորումն է: «Լրջությունը 2 բանի մեջ է. նախ` կա՞ն արդյոք արտաքին ազդակներ եւ ֆինանսական միջոցներ: Եթե անգամ չհաջողվի համատեղ աշխատելը, դա ողբերգություն չէ: Որոշակի մարդիկ որոշակի գործողությունների շարք կսկսեն, ու վերջում անպայման մարմին կստեղծվի: Կարեւորը` «17+1»-ը ողջ-առողջ է»: Կարապետյանը Բրայզայի «վերեւից ներքեւ» ձեւաչափը հարմարեցնելով իրենց ֆորմատին` ասել է. «Եթե կուսակցությունները համակարգող մարմինը ձեւավորեն վերեւից` լավ է, եթե ոչ` առաջարկություն կա ներքեւից»: