Ըստ «lragir.am»-ի` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանն առանձնապես կամավոր չի հրաժարվել սեփական կուսակցություն հիմնադրելու մտքից: Կայքի աղբյուրները հավաստիացնում են, որ օրերս Ա. Թումանյանը հրավիրվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն, ապա` ԱԱ ծառայություն: Այս ուժային կառույցներում նորաստեղծ «Նոր երկիր» կուսակցության նախագահ Ա. Թումանյանը մնացել է մի քանի ժամ եւ հենց այս «այցերից» հետո է «հասկացել», որ Հայաստանում եւս մեկ կուսակցություն ստեղծելու կարիք չկա:
Կարդացեք Արտաշես Թումանյանը եւ ԱՄՆ-ը