«Եթե Թուրքիան այն աշխարհագրական տարածքն է, որտեղ հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` խնդիր չկա, անտրամաբանական, զավեշտալի իրավիճակների մեջ պետք չէ հայտնվել: Պետք չէ հարցը զավեշտի հասցնել,- «lragir.am»-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահ Արմեն Ռուստամյանը։ -Հո չե՞ս կարող ասել` Թուրքիան որպես տարածք աննպատակահարմար է ընդհանրապես բանակցելու համար: Ի՞նչն է վատ: Օ՞դն է վատ, հո՞ղն է վատ: Այ, եթե հանկարծ դա կարող է բերել նրան, որ հաջորդ քայլը փորձեն կատարել` որ Թուրքիան մտնի բանակցային պրոցեսի մեջ, ապա մենք շատ լուրջ վերապահումներ ունենք, որովհետեւ Թուրքիան չի կարող միջնորդ լինել, պարզ պատճառով. նա երբեք չեզոք չի եղել, եւ ավելին, միշտ էլ ուղղակի պաշտպանել է Ադրբեջանի մոտեցումները»: