Մարդ են ուղարկել

15/03/2006

Մարտի 9-ին Վրաստանի Քվեմո քարթլի տարածաշրջանի Ծալկայի շրջկենտրոնում դանակի մի քանի հարվածներից սպանվել էր հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա բնակիչ Գեւորգ Գեւորգյանը:

Մեր տեղեկություններով՝ կատարված սպանության հետեւանքով շրջանը դառնում է անկառավարելի, եւ դա է պատճառը, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ շաբաթ օրը երեկոյան Ծալկայի շրջան են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանը եւ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը: